Մենք ահազանգ ենք ստացել, որ «Արմավիր» Բժշկական կենտրոնի ղեկավար Սարգիս Խաչատրյանը ամեն ամիս բուժաշխատողներից «նալոգ» է վերցնում։ Ի դեպ, մեզ նաեւ տեղեկացրել էին, որ Խաչատրյանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի բարեկամներից է․ նա նաեւ համարվում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կադրը։

Մեզ հետ հետ զրույցում Սարգիս Խաչատրյանը լսելով հարցը՝ արձագանքեց․ «Որ հավաքեմ Ձեր հետ կկիսվեմ»։ Այնուհետեւ ԲԿ-ի տնօրենը ավելի լուրջ պատասխանեց․ «Ի՞նչ եք ասում,նախ ադ մարդն ո՞վ ա, որ Ձեզ ասել ա, որ նման հարցադրում եք անում։ Նման բան գոյություն չունի, այդ հարցադրումը վիրավորական է»։

Նա հաստատեց, որ Արա Աբրահամյանի հետ բարեկամական կապեր ունիի եւ նրա քրոջ ամուսինն է։

Անդրադառնալով Արմավիրի մարզպետի կադր լինելուն, Սարգիս Խաչատրյանը նշեց՝ ոչ մեկ ոչ մեկի կադրը չի, եւ անգամ Ղահրամանյանի պածտոն չզբաղեցնելու դեպքում ինքը շարունակելու է իր աշխատանքը։

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am