ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, այսօր՝ հունիսի 4-ին շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Այսօրվա նիստի օրակարգում է արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ծախսերի քննարկումը:

Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: