Առողջապահության համակարգում որոշ մարդիկ պաշտոններն ընկալում են որպես սեփականություն: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Համակարգում փաստացի կա, այսպես կոչված, «ինստիտուտ», երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է: Երբ փորձում ես որևէ գործողություն կատարել, ասենք այդ մարդուն խնդրել տեղափոխվել այլ պաշտոնի, դա ընկալում են անձնական սեփականության նկատմամբ ոտնձգություն»,- նշել է Արսեն Թորոսյանը: