«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կարելի է ենթադրել, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է Ծառուկյանի և նրա ղեկավարած «Ծառուկյան» դաշինք խմբակցության դերակատարումը նոր իշխանության համակարգում:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այս պահին որոնումների մեջ է և ուզում է հասկանալ, թե որ քաղաքական ուժը կարող է ներկայացնել պրոռուսական վեկտորը իշխանական համակարգում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: