Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրափոսում։

Shamshyancom-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը։