Ես Սփյուռքի նախարար նշանակվել եմ իմ թիմի կողմից, որ կարողանամ իմ` Սփյուռքը ճանաչելու փորձը, էնտուզիազմը, պատկերացումները բերեմ ու նորովի, ավելի թարմ կերպով գործունեություն ծավալեմ նախարարությունում: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Սակայն նախկին իշխանությունից ստացած ժառանգությունը թույլ չի տալիս միայն գալ ու ստանձնել պաշտոնը: Մենք պետք է բացառապես ձեռնամուխ լինենք վերափոխելու նախարարության աշխատանքը»,-ասաց նա:

Մխիթար Հայրապետյանի խոսքով, դեռ պետք է որոշում կայացվի նախորդ ծրագրերի մասով՝ դրանք իրականացնե՞լ, թե ոչ. «Ես ոչ միայն եկել եմ փոփոխություններ բերելու, այլև պիտի ապահովեի նախարարության բնականոն ընթացքը: Մենք գտնում ենք, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: