Ազգային դաստիարակությունը համարում եմ այդ դեպքում ամենակարևորներից մեկը: Եթե դու կորցնում ես քո ազգային պատկանելությունը, դեմքը, ապա դու լուծվում ես այն ընդհանուր, այսպես ասած, մասայի մեջ և շուտով կորցնում ես քո ինքնությունը, որպես մարդ էակ դու մնում ես, բայց դու կորցնում ես քո ինքնությունը, քո արմատները: Դա՝ ոնց որ ծառն առանց արմատների:

Ազգայինը այսօր պետք է ճիշտ ներկայացվի: Եթե ինչ որ մի ուժ, ինչ որ մի կուսակցություն, ինչ որ մի անձնավորություն ազգայինը օգտագործում է սխալ, մատուցում է սխալ, խոսում է իբրև թե ինքը ազգայինի կողմից է հանդես գալիս,  այլ անում է իր անձնական շահը, գրպանը, դրանով նա չի կարող փչացնել ազգայինը, դրանով նա ինքն է փչանում:

Մանրամասները տեսանյութում.