ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից:

Այդ մասին նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի հայրենակիցներ,

Ակնհայտ եւ անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:

ՀՀԿ խմբակցությունն արդել լքել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: