«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չի գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը։ Երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակում անի այս կարևոր պաշտոնում։

Բայց Հայաստանում նման նշանակումները, ըստ ընդունված ավանդույթի, համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ։ Ում կնշանակեն վճռաբեկի նախագահ, դեռ պարզ չէ։ Առայսօր կային 2-ի՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և նույն պալատի դատավոր Գոռ Հակոբյանի թեկնածությունները»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: