«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում
Ինտերնետ: 2018թ հունիսի 6-ից Яндекс-ը Հայաստանում գործարկեց «Музыка» հավելվածը: Այժմ նաև
հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական
երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով:
Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար
հարկավոր վճարովի բաժանորդագրվել:

Հավելվածը գործարկելուց առաջ ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդորում Яндекс.Музыка-ի
խմբագրությունը պատրաստել է հայկական երաժշտության մի քանի ձայնադարան: Օրինակ ՝ «Դուդուկ՝ ծիրանենու
հոգին » («Дудук — душа абрикосового дерева») և «Հայկական ռեպ» («Армянский рэп»): Այստեղ
կարելի է գտնել Սևակ Խանաղյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլ հայ հայտնիների բազմաթիվ
կատարումներ: Ամեն օր գլխավոր էջին կհայտնվի Հայաստանում ամենատարածված երաժշտական կատարումների
չարտը:

Яндекс.Музыка-ն օգնում է մարդկանց անընդհատ նոր բացահայտումներ անել: Ամեն օր ծրագիրը առաջարկում է
անհատական և տվյալ օգտատիրոջը անծանոթ կատարումների ցանկ: Ինչքան ավելի շատ է մարդը լսում
երաժշտություն, գնահատում այն իր լայքերով և դիզլայքերով՝ այդքան ավելի ճշտգրիտ է խորհրդակցող համակարգը
հասկանում, թե ինչ նոր կատարում խորհուրդ տալ: Բացի այդ՝ ծրագիրը կարողանում է ընտել երաժշտություն ըստ
տրամադրության և զբաղմունքի: Օրինակ՝ կարելի է միացնել հանգստացնող երգերի ձայնադարանը կամ գտնել վազքի
համար համապատասխան երաժշտություն:
Բաժանորդ կարելի է դառնալ հենց հավելվածում: Բաժանորդագրության ամսական արժեքը մոտ 960 դրամ է, իսկ
տարեկանը՝ մոտ 9660 դրամ: Արժեքը կախված է ձևակերպման պահին դոլլարի փոխարժեքից:


Նշենք, որ Яндекс.Музыка-ն Яндекс-ի կողմից Հայաստանում իրականացված առաջին ծրագիրը չէ: 2016
թվականի հուլիսից երկրում գործում է Яндекс.Такси-ն: 2017 թվականից Վանաձորում և Գյումրիյում
Яндекс.Такси-ի աջակցությամբ բացվել է ծրագրավորման Яндекс-ի դպրոցը, որտեղ ավագ դպրոցի
աշակերտները անվճար ծրագրավորման դասընթացների են մասնակցում : Հայերեն է թարգմանվել նաև
Яндекс.Карты-ի Ազգային քարտեզների ինտերֆեյսը:
===
Հայաստանում Яндекс.Музыка-ի համար օգտագործվող ինտերնետի տրաֆիկը Beeline-ի մի շարք
բաժանորդների համար անվճար է: