Սամվել Ալեքսանյանը դուրս է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը, չցանկանալով անդրադառնալ իր որոշման պատճառներին:
ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացել են 52 պատգամավոր: Այսպիսով ՀՀԿ-ն զրկվեց ԱԺ-ում մեծամասնությունից: