Մենք շատ հստակ խնդիր ենք ձեւակերպել պետական եկամուտների կոմիտեի եւ ընդհանրապես Կառավարության առաջ՝ էականորեն մեծացնել պետական եկամուտները: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դա պետք է տեղի ունենա երեք գործոնների հաշվին. «Առաջինը դա պետք է տեղի ունեն ստվերի կրճատման, օրինականության ապահովման հաշվին: Երկրորդ, մենք ասում ենք, որ Հայաստանում գործարարներն ազատված են որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Մենք հույս ունենք, որ այդ միջոցները կնպաստեն բյուջեի եկամուտների ավելացմանը: Հույս ունենք, որ առնվազն մյուս տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացում: Հույս ունեմ, որ եկամուտների հավաքագրումը տեղի կունենա էական պրոֆիցիտով եւ դա հենց առաջին հնարավորության դեպքում՝ այդ քայլին կգնանք»,- ասաց Փաշինյանը: