ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին, իր հերթական նիստն է անցկացնում:

Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 17-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին հարցը, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետներ նշանակելու, նաեւ ՀՔԾ պետի հրաժարականն ընդունելու մասին հարցերը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում են գրել: