Հունիսի 9-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 71 շենքի 9-րդ հարկից: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը…

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: