Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 10-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը 62-ամյա Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին: Բախման հետեւանքով ուղեւոր 52-ամյա Մ. Խ.-ն մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, իսկ ուղեւոր 22-ամյա Է. Կ.-ն՝ Սեւանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ավտոմեքենայից դուրս բերել ուղեւոր 52-ամյա Մ. Խ.-ի դին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: