«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Երաշխավորագիրը ստորագրել են մասնավորապես 12 պատգամավորներ:

Ավելի վաղ  Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, Վերաքննիչ դատարանում կայանալու է Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավորը եղել է Տաթեւիկ Գրիգորյանը: