ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադն այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ որեւէ դեպքում չի լքի Հանրապետական կուսակցությունը:

«Ինչի պիտի դուրս գամ»,- արձագանքել է Արկադի Համբարձումյանը՝ նշելով, որ ինքը բիզնեսով չի զբաղվում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն լքել են 6 պատգամավորներ՝ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը եւ Արման Սահակյանը: Դրանով ՀՀԿ-ն կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Այժմ ՀՀԿ խմբակցությունում կա 52 պատգամավոր: