«Կարեն Գրիգորյանին ժղովուրդն ա ընտրել, եթե ժողովուրդը կպահանջի, տո ճիշտ էլ կանի”,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Էջմիածնի բնակչությունը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով ակցիաներ է անելու:

Դիտարկամանը, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն իրեն դեբատի էր հրավիրել, պատրաստվո՞ւմ է գնալ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. “Հլա մի հատ ընձի ասա՝ Արթուր Ասատրյանն ո՞վ ա: Ինքն ընձի ասում էր՝ երեք անգամ ա տեսել, ես մի անգամ եմ կյանքիս մեջ տեսել: Ամեն պատահական մարդ ընձի հրավիրի, ես պտի հելնեմ էթա՞մ: Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնել իրար: Նա ինչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա”:

Հարցին, որ պահանջը հետևյալն է՝ Էջմիածինը պետք է ազատագրել Գրիգորյաններից, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Գրրիգորյանները հայ ազգին են թուրքից ազատագրե»:

Նա նշեց, որ Դոն Պիպոն իր հետ ընդհանրապես խնդիր չի ունեցել: «Չի էլ կարա ունենա, նա ով ա, որ իմ հետ պրոբլեմ ունենա: Նաբարոտ, ես իրան օգնել եմ, որ գնացել ա: Գասպարյան Վովան բռներ էր դատեր, ես չեմ թողե»,- ասաց նա: