Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում անդրադարձել է իր որդու՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի կազմակերպած բողոքի ակցիաներին:

Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքն է օգնել Արթուր Ասատրյանին հեռանալ երկրից, քանի որ վերջինիս դատում էին:

«Իմ հետ ընդհանրապես կոնֆլիկտ չի էլ ունեցել: Արթուր Ասատրյանն ով ա, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա, նաբարոդ՝ ես եմ իրան օգնել: Գասպարյան Վովան բռներ էր դատեր, չեմ թողե»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ընդունել Արթուր Ասատրյանի բանավեճի հրավերը, գեներալ Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Արթուր Ասատրյանը ո՞վ ա։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրան տեսել։ Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի, պիտի հելնեմ էթամ, հա՞։ Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնել իրար։ Ի՞նչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա։ Ես լրիվ ուրիշ մարդ եմ, նա ուրիշ մարդ ա»: