Երեւանում IQOS բրենդային խանութի բացումը Philip Morris- ի պատասխանն է նորարարական ծխախոտային արտադրանքի նկատմամբ աճող սպառողական պահանջարկին: Հունիսի 10-ից սկսած, շաբաթը յոթ օր, հաճախորդներին կսպասարկի Դալմա գարդեն մոլում գործող տարածաշրջանում առաջին IQOS խանութը բուտիկը։
Մինիմալիստական ոճով ձևավորված ու չորս գոտիների բաժանված 80 քառակուսի մետր տարածքով խանութը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին: Ուսուցողական գոտում նրանց կներկայացվի իրական թութունի հետ միաձուլման արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Ուղեկցվող փորձարկման գոտում չափահաս ծխողներին կծանոթացնեն իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին։ Ապրանքային գոտում օգտվողները կվայելեն IQOS-ի ամբողջական փորձն ու կստանան համալիր սպասարկում: Իսկ, Անհատականացման գոտում հաճախորդները հնարավորություն կստանան ընդգծելու իրենց սարքի յուրահատկությունը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:
«Մեզ մեծապես ոգևորում է այն փաստը, որ Հայաստանում ամեն օր մոտ հարյուր չափահաս ծխողներ IQOS-ի հետ իրենց քայլն են կատարում դեպի առանց սիգարետի ծխի ապագա: Մեր խանութն այն տարածքն է, որտեղ ամեն չափահաս ծխող կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ IQOS-ի մասին, ծանոթանալ սարքի աշխատանքին և, վերջիվերջո, կայացնել սիգարետը IQOS-ով փոխարինելու որոշում։ Ուրախ ենք, որ Հայաստանի սրտում IQOS խանութի բացումը թույլ կտա էլ ավելի շատ չափահաս ծխողների առաջարկել սիգարետի այս հեղափոխական այլընտրանքը», - նշեց Ֆիլիպ Մորրիս Հայաստանի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան:

2018 թվականի մարտից Ֆիլիպ Մորիս Արմենիան մեկնարկել է առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքատեսակի վաճառքը Հայաստանում։ Հայաստանը IQOS-ի վաճառքը պաշտոնապես մեկնարկած 39-րդ շուկան է աշխարհում։ Բացի դա, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ ընկերությունը հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում: