Հրապարակը գրում է. «Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաեւ անապահով խավերի էլէներգիայի խնդրով։

Ինչպես ասաց էներգետիկայի նախարարության աղբյուրը՝ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն են անապահով խավի համար էլէներգիայի գինն իջեցնել․ «Մենք, իհարկե, կարող էինք եւ մենաշնորհային հանձնաժողովի միջոցով դա անել, սակայն ՀԷՑ-ի սեփականատերերն ասացին, որ կարող ենք իրենց հետ բանակցությունների արդյունքում դա անել»։