Ազգային անվտանգություն ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Մեր տեղեկություններով, սակայն, ստուգումները կապված են «Երեւան» հիմնադրամի հետ: Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար նշել էր, թե հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է, կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: