Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկին Աննա Հակոբյանի հետ միասին ժամանել է Մոսկվա: Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ ՌԴ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչության պետ Իգոր Բոգդաշովը:

Փաշինյանը օդանավակայանում ֆուտբոլ է խաղացել Աշխարհի գավաթի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ:

Հիշեցնենք, որ ավելի ուշ կկայանա Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո Փաշինյանը ներկա կգտնվի Աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված գալա համերգին: