Գառնի-Երեւան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 14-ին ժամը 10:00-ից մինչեւ հունիսի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի մի շարք շրջանների ջրամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

Կդադարեցվի, մասնավորապես, հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջանի՝ բացառությամբ Արին-Բերդի փողոցի եւ 1, 2, 4 նրբանցքների, Արցախի պողոտայի եւ նրբանցքների, Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից 40, Քրիստափորի փող. 1-ից 15 համարների, Խորենացու փող. 28-ից 231 համարների եւ 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից 80 համարների եւ նրբանցքի, Երեւանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երեւանի պետական համալսարանի շենքերի,

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Չեխովի փող. 1-ից 21, Բագրատունյաց փող. 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի, իսկ Արարատի մարզում՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: