ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային եւ վիզաների վարչությունում, ինչպես նաեւ բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 14-ից վաղվանից՝ 14.06.2018թ.-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00-ը:

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը եւ խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարչության պետ Մնացական Բիչախչյանը: