«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրով-Մնացականյան հանդիպման հաջորդ օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ռուսական գազը թանկանա, Հայաստանը գազ կգնի Իրանից։ Բայց իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, և այն տեղ հասցնելու խնդիրը նույնպես «Գազպրոմ Արմենիայի» իրավասության ներքո է։

Էներգետիկայի ոլորտի պաշտոնյան ասաց. «Մենք այս պահին որևէ հանձնարարություն չենք ստացել կառավարությունից՝ բանակցելու իրանական կողմի հետ գազի գնի շուրջ»։ Ե՞րբ կստանաք։ «Դեռ պարզ չէ․ գազի խնդրին ռուսական կողմը կանդրադառնա տարեվերջին»։

«Գազպրոմ Արմենիայում», ի դեպ, չեն բացառում գազի գնի էժանացումը․ «Տարբեր թվեր են շրջանառվում՝ 10-20 անգամ՝ 50 տոկոս, որոշում է սակագների հանձնաժողովը, բայց այդ դեպքում դա կլինի բարեգործական հիմնադրամ և համակարգում ներդրումների հաշվին։ Պետք է պոպուլիզմը տարանջատվի սակագնի իրական հիմնավորումից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում