Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

«Գործողություններ են իրականացվում եւ ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»,- ասաց Սամսոն Գալստյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, հատուկ գործողություններ են իրականացվում նաեւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի առանձնատանը: