ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նրա հետ է եղել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Tert.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես է գեներալը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս ԵԿՄ շենքից և նստում մեքենան:

Մանվել Գրիգորյանի հետ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել, սակայն նրան թույլ չտվեցին:

ԱԱԾ աշխատակիցներից մեկը Սեյրան Սարոյանին խորհուրդ տվեց հետևի մեքենան նստել: Սեյրան Սարոյանն իր մեքենայով հետևեց նրանց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակը, անդրադառնալով հարցին, թե ո՞ւր են ԱԱԾ աշխատակիցները տարել Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին, նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: «Օրվա ընթացքում մենք հայտարարություն կտարածենք և պարզաբանում կտանք»,- ասաց Գալստյանը: