ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը բացահայտումներին, ասել է, որ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողել որևէ հայ մարդու:

Շարմազանովի խոսքով, խնդիրը բացառապես իրավական տիրույթում է և պետք է հնարավորություն տալ նախաքննությանն օրենքով սահմանված կարգով իրականացնել գործողությունները:

ԱԺ փոխնախագահի խոսքով, տեղի ունեցածը մեկ բառով ասելը դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն և եթե պարզվի, որ իրականությանը համապատասխանում է, դրան արդարացում չկա:

Զինվորի փայը գողացողը, բանակից մեկ լումա գողացողը ամենախիստ բացասական գնահատականին է արժանի, նշել է նա: