ՀՀ կառավարության նիստն այսօր՝ հունիսի 21-ին, սկսվեց լավ տրամադրությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է եւ շնորհավորեց նրան:

Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Այսօր նաեւ բուժաշխատողներին օրն է, պարոն վարչապետ, շնորհավորենք նաեւ բուժաշխատողներին»:

Վարչապետն էլ կատակեց. «Այս օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ այդպես է եղել: Շնորհավորում ենք նաեւ բուժաշխատողներին»: