Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, որը ես չեմ ընդունել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը եւ պետք է նաեւ աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկման առիթ է տալիս ոչ միայն կառավարությունում, այլեւ հանրության շրջանում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է. «Ինչպես պայմանավորվել ենք նախկինում, տնտեսական զարգացման նախարարի հետ կաշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալել եւ հուսալի դարձնելու համար: Մենք պետք է հանրության մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որ վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում:

Այն որոշումը, որ մենք կայացրինք եւ ԱԺ-ն հաստատեց, նպատակը ժամանակ շահելն է, որ մենք հանդարտ, առանց ցայտնոտի, շահագրգիռ խորը քննարկում ունենք:

Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում, որ համակարգը լրջագույնս բարելավման կարիք ունի:

Մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կառավարության մյուս անդամների հետ, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատեն, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ, ունենանք խնդիրների օրակարգը, ցանկը եւ թե ինչպես ենք դրանք քննարկելու»,-հայտարարեց Փաշինյանը:

Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց. «Դուք գիտեք, որ իմ հրաժարականի պատճառը եղել է հենց կուտակային համակարգի սկզբունքները: Մենք պարտավորություն ունենք նաեւ համակարգի հուսալիությունը ապահովելու: Այն մոտեցումները, որոնք կառաջարկվեն, հիմնված կլինեն հենց այդ սկզբունքների վրա հիմնված: Ես պատրաստ եմ շատ կարճ ժամկետներում ներկայացնելու նախագիծը նախնական քննարկման: Մենք շատ կարճ ժամանակում ակմփոփենք, կներկայացնենք կառավարությանը: Հույս ունենք, որ աշնանը կներկայացնենք վերջնական տեսքով եւ հունվարի 1-ից դրանք ուժի մեջ կմտնեն»:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Այդուհանդերձ, պարտադիր բաղադրիչը օրենքում ներառված է եւ ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: ԱԺ-ն նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցմամբ կընդունի արդեն այսօր: