Այսօր Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում կառույցի անդամները որոշել են կասեցնել ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Այս մասին հայտնել է ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Բացի այդ մինչև արտահերթ համագումարը սառեցվելու է նաև կառույց ֆինանսատնտեսական գործունեությունը:

«Ընդլայնված նիստի մասնակիցները, դատելով ստեղծված իրավիճակը, որոշեցին նախ հանձնարարել վարչությանը շատ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ` մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, երրորդ` մինչև առաջիկա վարչության նիստը` հունիսի 24-ը, աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա, ստեղծել նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու»,- ասաց Հայրապետյանը: