«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ:

Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե՛ «Հանրապետություն» կուսակցությանը:

Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ–ով իշխանություն ձեւավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի:

«Փաստի» աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլ յանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարեւորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում