Մահվան ելքով վթար Տավուշի մարզում: Հունիսի 24-ին ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գեւորգ Եսայանն իր վարած Volkswagen-Vento մակնիշի 35 FN 251 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջանի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին եւ շուրջ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ականատեսներն ասել են, որ Գեւորգ Եսայանն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա: