Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը անցել է խորհրդարան։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում իշխող կուսակցությունը հավաքել է 45 տոկոս ձայն, որի շնորիվ Մարգար Եսայանը կարողացել է կրկին ընտրվել։

Նշենք, որ Դիարբեքիրում էլ բավականին մեծ թվով ձայներ է ստացել Կարո Փայլանը եւ կրկին դարձել պատգամավոր։


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը 53 տոկոս ձայներով առաջին փուլով նախագահ է ընտրվել։ Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը հավաքել 42 տոկոս եւ կորցրել մեծամասնությունը խորհրդարանում։