Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին «Էլլիպս» ընկերությունում հատուկ գործողություն են իրականացնում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները խուզարկում են ընկերությունը: Նշենք, որ վերջին օրերին սա երկրորդ խուզարկության դեպքն է այս ընկերությունում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ էր կատարել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերություններում եւ պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

Ոստիկանությունն «Էլլիպս»-ում գործողություններ է իրականացնում