Նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս հաղթանակը մենք ոչ մեկին չենք զիջի։

Անդրադառնալով այն գնահատականներին, թե ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դեռեւս ամիսներ առաջ, դեռ այն ժամանակ, երբ վարչապետության առաջին քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն չքվեարկեց իմ օգտին, ես հայտարարեցի, որ ՀՀԿ-ն ըստ էության ինքնաոչնչացվեց»։

Նա նշեց, որ քաղաքական իրավիճակը պետք է սթափ գնահատել. «Իհարկե որոշակի մարդկանց դուր է գալիս հույսով ապրել, թե «հեսա» լավ կլինի... լավ լինելու է, իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։ Սրանում կարող եք վստահ լինել»,- ամփոփեց ՀՀ վարչապետը։

Ես չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում:  Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե «Դուք էլ եք հուսո՞վ, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետեւում, իսկ նրա թալանած մի քանի մլրդ դոլարը կվերադարձվի պետությանը»։

«Ես հստակ ձեւակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, որոնք թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ են եղել, նրանք պետք է հայտնվեն ճաղերի հետեւում։ Իսկ թե ով պետք է հայտնվի ճաղերի հետեւում, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները եւ, ի վերջո, դատարանը պետք է որոշի»,- հայտարարեց Փաշինյանը։