ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել ՀՔԾ-ն, սակայն, փաստացի նա չի ձերբակալվել, քանի որ դեռևս չի հայտնաբերվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Մամուլի խոսնակի խոսքով՝ մամուլի հրապարակումները, թե Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, իրականությանը չի համապատասխանում։

Նման խափանման միջոց է ընտրվել Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ։ Հարցին՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվելո՞ւ է, Օհանջանյանն ասաց, որ ոչ, նրան բերման պետք է ենթարկի ոստիկանությունը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի գործն ամբողջությամբ վարույթ է ընդունել Հատուկ քննչական ծառայությունը։ Նազիկ Ամիրյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կեպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը):

Աննա Պապիկյան

Նյութի աղբյուրը՝ hraparak.am