Հրապարակ թերթը գրում է. «Հարցին՝ կառավարությունն արդեն հատկացրե՞լ է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Դեռ՝ ոչ․ համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն՝ գտնել նախորդ 2 նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի 3-րդ նախագահին»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռ հարեւաննե՞ր են։ «Սերժ Սարգսյանը՝ այո, դեռ ապրում է ամառանոցային տարածքում, իսկ այն բավականին մեծ տարածք է ընդգրկում»։Հանդիպե՞լ են միմյանց։ «Տեղեկություն չունեմ»։