ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է, որ երկրապահները ցուցմունք են տվել, որ հունիսի 19-ին Նազիկ Ամիրյանի ցուցումով են «Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոները տեղափոխել այլ վայր:

«Ես պնդում եմ, կան համախատասխան բացատրություններ եւ ցուցմունքներ, մենք տեղեկություններ ենք ստացել, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Նշենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Հունիսի 27-ին Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է, սակայն, այլ կասկածանքով: Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: