«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել են պետական գույքի կառավարման վարչությանը:

Սա, թերեւս, պատահական չի արվել. այսպես հնարավորություն է ստեղծվել, որպեսզի գեներալ Մանվելը պետական գույքի կառավարման վարչությունից էժան գնով ձեռք բերի այդ մեքենաները՝ հարստացնելով իր ավտոպարկը, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ավտոմեքենան, որը եւս գնել է Գրիգորյանը շատ մատչելի գնով:

Նշենք նաեւ, որ Գրիգորյանի ավտոկայանատեղիում կար Rolls-Royce մեքենա, որը, ըստ օդում կախված լուրերի, եղել է գողացված. նա ձեռք է բերել 160 հազար դոլարով, մինչդեռ այդ մեքենայի վաճառքի արժեքը շուկայում կազմում է 800 հազար դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում