Այսօր Լիդիան Արմենիայի աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը: Մի մեքենա փորձել է բարձրանալ Ջերմուկ քաղաք, սակայն պետական ճանապարհը փակած Լիդիան Արմենիայի աշխատակիցները հարձակվել են և վնասել են մեքենան, պատմում են ականատեսները:

Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի բնակիչները արդեն մեկ շաբաթ է փակած են պահում Ամուլսարի հանք տանող գրունտային ճանապարհները և երբեք չեն փակել միջպետական կամ միջքաղաքային ճանապարհները։ Տեղացիների պահանջը մեկն է՝ դադարեցնել շինարարությունը: