Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ մասնավորապես, Երևան քաղաքի Նորագավիթ 14-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ 17 փողոցում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ մոտ 2000 քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ մոտ 1200 քմ և 3000 քմ, Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտ 300 քմ, Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում` 1500 քմ, Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 8000 քմ բուսածածկույթ, Գյուրջյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Նորքի 17-րդ փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 6000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր մանկական զբոսայգու մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ «Ղիասի քար» կոչվող տարածքի մոտակայքում՝ մոտ 100 հա խոտածածկ տարածք և մոտ 2000 քմ հացահատիկի դաշտ, Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Հավերի ֆերմա» կոչվող հանդամասում՝ մոտ 25 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի մոտակայքում՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք, Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ 2000 քմ, Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Զառ համայնքին հարակից դաշտերում՝ 16 հա, Գետամեջ գյուղում՝ մոտ 25 հա, Սևանի փողոցում՝ քարի գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 600 քմ, Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում՝ մոտ 3 հա, Ջրահովիտ գյուղում՝ մոտ 2500 քմ, Արբաթ գյուղում՝ մոտ 3500 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ գործարանի մոտակայքում՝ 300 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 16 հասցեում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկ տարածք, Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի դիմաց՝ մոտ 700 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: