«Ժամանակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պայմանավորվածություն ունեն Հայաստանի նոր իշխանությունների հետ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կազմակերպվի հապճեպ և կպահպանվեն անհրաժեշտ ընթացակարգերը:


Մասնավորապես՝ Բուքիքիոն ասել է, թե իրենց նախնական եզրակացությունը Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի վերաբերյալ կլինի հոկտեմբերին, և հնարավոր է համարել, որ եթե մինչև տարեվերջ օրենսգիրքը ընդունվի ընտրությունները լինեն հաջորդ տարվա գարնանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: