«Ժամանակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք, որոնք այդքանով չեն սահմանափակվում։ Համակարգում բոլորին հայտնի, լուրջ կոռուպցիոների համբավ ունեցող Արսեն Գալստյանը նշանակվել է Սյունիքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար։

Ընդ որում՝ Արսեն Գալստյանը այն կարգի կոռումպացված դեմք է, որ մերժված է եղել ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի ժամանակ։ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Գալստյանին աշխատանքից ազատել էր։

Գալստյանը նախկինում համարվում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տխրահռչակ եղբոր՝ Կարեն Խաչատրյանի դրածոն։

Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մաքսատան աշխատողները արդեն աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: