Երեւանում խոշոր հրդեհ է բռնկվել: Հուլիսի 5-ին ժամը 21։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարեւանությամբ, խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են նշված հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում առաջացած խոշոր հրդեհը:

Հրդեհի հետևանքով զոհեր եւ վիրավորներ չկան։