Հուլիսի 8-ին՝ ժամը 21.35-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սևանի բժշկական կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա Հուսիկ Զաքարյանը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հուսիկ Զաքարյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գեղամավան գյուղի 2-րդ փողոցի 8-րդ նրբանցքի թիվ 3 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա Աշոտ Ա.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Հուլիսի 8-ին՝ ժամը 21.55-ին, Հուսիկ Զաքարյանը հիվանդանոցում մահացել է: Ըստ որոշ տեղեկությունների, Զաքարյանը հովիվ է եղել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Աշոտ Ա.-ն ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: