Վիլյամսբուրգում (Վիրջինիա, ԱՄՆ) բնակելի տների վրա ուղղաթիռ է ընկել։

Eurocopter EC 135 ուղղաթիռը բախվել է բնակելի շենքերին, ինչից հետո այրվել է և արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել։

ԱՄՆ քաղավիացիայի Դաշնային վարչության տվյալներով՝ աղետի արդյունքում մեկ մարդ է զոհվել։

 

Թե ինչ պատճառով է տեղի ունեցել վթարը, ներկայումս հայտնի չէ։

Աղետի վայրում աշխատում են Ավիացիայի դաշնային վարչության և արտակարգ իրավիճակների ծառայությունների փորձագետները։