Մի քանի օր է՝ Ֆեյսբուքում քննարկում են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլյա Մարտիկի Անանյանի մահվան դեպքը: Կասկածներ են հնչում, թե դժբախտ պատահարը կարող է այդքան էլ պատահական չլինել եւ այլն, իսկ ՊՆ-ից կոչ են անում զերծ մնալ «ցավ պատճառող» քննարկումներից: Երեկ 45-ամյա Էմիլյա Անանյանի հոգեհանգստի արարողությունն էր, ներկա էր ՊՆ ղեկավար կազմը: Մեզ պատմեցին, որ դեպքի օրը Անանյանն ընտանիքի անդամների հետ վերադառնալիս է եղել ամառանոցից, ճանապարհին կանգնել է, որ աղբը նետի աղբամանը, այդ ժամանակ նրան հարվածել է «Կիա» մեքենան:

«Նիսանի» երկու ուղեւորներն ու Անանյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, սակայն տիկնոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել: «Կիա»-ի վարորդ Ա. Կիրակոսյանը, ըստ տեղեկությունների, աշխատում է «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկայում՝ որպես հաշվապահ: Դեպքի առթիվ քննություն է ընթանում: Նշենք, որ Էմիլյա Անանյանը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության նախկին պետ Մուրազ Սարգսյանի հարսն էր, գնդապետ Աշոտ Սարգսյանի կինը: Նրանք երեք երեխա ունեն: