Ռուս վիդեոբլոգեր Ալեքսանդր Ռոմանովը, ով Հայաստանում լայնորեն լուսաբանել է թավշյա հեղափոխությունը, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ռոմանովը նկարել է վարչապետի առօրյայի առավոտյան հատվածը՝ մարզասրահից մինչև աշխատավայր: Նրանք խոսել են Փաշինյանի աշխատավարձի, համազգեստի, ժամացույցի և ուրիշ այլ թեմաների մասին:

Ռոմանովին, մասնավորապես, զարմացրել է, որ Փաշինյանի շարասյունը կանգնում է լուսացույցի կարմիր լույսի տակ: